Բավ է պառակտվել
12-09-2016 10:29

Սեյրան Օհանյանը կփոխարինի Բորդյուժային ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության աղբյուրը:

«Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», - ասել է զրուցակիցը:

ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին` Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Բորդյուժայի խոսքով` նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է նշանակվելու: