Բավ է պառակտվել
16-01-2017 15:27

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր վարչապետ նշանակվելու մասին լուրերը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է 2017 թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր՝ նոր պաշտոն ստանձնելու վրաբերյալ մամուլում շրջանառվող լուրերը.
«Ինչ վերաբերում է ապագա վարչապետի խնդրին, ապա երկրի ղեկավարը ՀՀԿ համագումարի ժամանակ շատ հստակ հնչեցրեց, որ ընտրություններում վստահության մանդատ ստանալու դեպքում մեր կառավարությունը կրկին կղեկավարի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը»,- այս մասին «Հանրային հեռուստաընկերության» «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է Վիգեն Սարգսյանը:
Նախարարը խոստովանել է, որ ընտրություններից հետո կնախընտրեր մնալ ներկայիս պաշտոնին և կատարել այն պատասխանատու աշխատանքը, որն իրեն վստահվել է:
«Երջանիկ կլինեի, եթե ընտրություններում մեր գրանցած արդյունքը թույլ տար շարունակելու այս աշխատանքը այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի` մեր զինված ուժերի կարողությունները ամրապնդելու, մեր պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,- ասել է նախարարը: