Բավ է պառակտվել
31-10-2013 11:06

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամներին:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների անդամները: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և ընդգծեց, որ վերջին տարիներին տարածաշրջանում տեղի են ունեցել ռազմաքաղաքական փոփոխություններ, որոնք չեն կարող մտահոգության առիթ չհանդիսանալ: Այդպիսիք են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները և ռազմականացումը, հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճը, հարևան երկրի կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը և այլն:  Նշվեց, որ այս առումով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի անդամները լուրջ անելիքներ ունեն տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին համապատասխան քայլեր իրականացնելու և առկա վտանգներին ու մարտահրավերներին արձագանքելու առումով:  Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ռազմաքաղաքական և ռազմատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: