Բավ է պառակտվել
27-04-2016 08:51

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Այսօր Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումներ: