28-10-2016 16:45

Արմեն Ամիրյանը չի ուզում ՀՀԿ–ական դառնալ

Հայաստանյան տուրիզմի այսօրվա համաժողովին մասնակցող ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նաև անդրադառնալով առաջիկայում ՀՀԿ–ին նորանշանակ պաշտոնյաների անդամակցելու մասին խոսակցություններին։
–Որևէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ–ի շարքերում, որովհետեւ, իմ խորին համոզմամբ, մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական,–հայտարարել է Ա.Ամիրյանը՝ հավելելով.
–Դեռ շատ վաղուց՝ խորհրդային իշխանության տարիներից, ինձ առաջարկել են դառնալ կոմունիստ, այլ կուսակցությունների անդամ, բայց ես շարունակում եմ մնալ իմ ժողովրդի ծառան։