Բավ է պառակտվել
04-12-2014 10:57

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել հայ-թուրքական սահմանի բացման մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիան միշտ քայլեր է անում, սակայն Հայաստանը դրանք անպատասխան է թողնում։ Թուրքական Arca գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելու ընթացքում օդանավում պատասխանել է լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությանը։«Սահմանի բացման մասին հայտարարությունն ուղղակի Պապի ցանկությունն է։ Մենք էլ ենք ուզում սահմանը բացվի, սակայն Հայկական հարցում միշտ Թուրքիան է քայլ անում, իսկ Հայաստանից պատասխան չկա։ Մեր մեկնած ձեռքը օդում է մնում»,-ասել է Չավուշօղլուն։