30-01-2015 17:09

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպեց Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանի հետ: Նախարարը կարևորեց Լեհաստանի հայ համայնքի և դիվանագիտական ծառայության համակարգված և արդյունավետ աշխատանքը, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության, համատեղ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր: