Թուրքիայի ԱԳՆ–ը հայտարարել է, թե իրենք տխրությամբ են անդրադառնում Հռոմի Պապի՝ Հայաստան կատարած այցին:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարության մեջ նշվել է, թե Հռոմի Պապը Հայաստանում կրկնել է այն արտահայտությունները, որոնց պատճառով նախորդ տարի Թուրքիան հիասթափություն է ապրել։ Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարությունը վեհափառ հայրապետին մեղադրել է Թուրքիայի դեմ «կողմնակալության» և «կրոնական խտրականության» մեջ:
Հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան չի ընդունում Ցեղասպանության հետ կապված Հռոմի Պապի հայտարարությունն ու Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունը։