18-02-2015 10:43

Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է արձանագրությունների հետ կանչելուն

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե ճիշտ չեն համարում Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը խորհրդարանից:Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բիլգիչի  կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստանի նախագահի կողմից արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու մասին հայտարարությանը: Բիլգիչը նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող 2 արձանագրությունները նաեւ տարածաշրջանի տեսանկյունից էլ Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման իմաստ ունեին: Նա շեշտել է, թե ճիշտ չեն համարում Հայաստանի քայլը՝պնդելով, թե այն ցույց տվեց արձանագրությունների հարցով սկզբից ի վեր Հայաստանի ոչ անկեղծ եւ անկայուն դիրքորոշումը: Այն կարելի է համարել Թուրքիային մեղադրելու համար Հայաստանի նոր քայլ, ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: