04-02-2016 12:43

Ռուսաստանը կպատասխանի Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը. ԱԳՆ

Ռուսաստանը կընդունի «համակշռված միջոցառումներ»՝ ի պատասխան Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության շարունակվող ընդլայնման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը։ Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր 2017 ֆինանսական տարում իր եվրոպացի դաշնակիցների անվտանգության աահովման ծրագրին 3.4 մլրդ դոլար տրամադրելու ծրագրերի մասին։ Այդ գումարն ավելի քան քառակի բարձր է այն գումարից, որը նախկինում տրամադրվել է նույն կարիքների համար։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ նման լուրջ մեծացման գլխավոր պատճառ են համարվել «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները դաշինքի ծայրամասում»։ «Դրա համար համաչափ պատասխան ամենևին էլ պետք չէ, ես դրանում վստահ եմ։ Համակշռված միջոցառումները նորմալ ռազմական-ռազմավարական հավասարության պահպանման համար ընդունվում են և կընդունվեն»,- ասել է դիվանագետը։