Բավ է պառակտվել
22-04-2016 08:58

Ղարաբաղում կրակի դադարեցման համաձայնագիրն անժամկետ է.ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել և նշել, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանումը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների սկզբունքային դիրքորոշումն է

1994 թվականի զինադադարի համաձայնագիրն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինադադարն ամրագրելու մասին 1995 թվականի համաձայնագիրն անժամկետ են և նախկինի պես հիմք են հանդիսանում հակամարտության գոտու զինադադարի համար։

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում` ԼՂՀ հակամարտության կարգավորմանը վերաբերող մեկնաբանության մեջ։

«Սա սկզբունքային դիրքորոշում է և ամբողջությամբ համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների «եռյակի» ընդհանուր մոտեցումներին, շարադրվել է ԵԱՀԿ-ն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի ուղերձում, որը սույն թվականի ապրիլի 12-ին ուղղված է եղել ԵԱՀԿ-ին առընթեր Ադրբեջանի Հանրապետության մշտական ներկայացուցչին», — նշված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի մեկնաբանության մեջ։

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Երևանը հաղորդել էր ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունների մասին, Բաքուն էլ հայտարարել էր, թե իբր Հայաստանի ԶՈւ-ն է գնդակոծել ադրբեջանական տարածքը։ Հակամարտող կողմերը տասնյակ զոհեր ունեն։ Ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, սակայն երկու կողմն էլ հայտարարում է, որ փոխադարձ պայմանավորվածությունը խախտվում է։ Ադրբեջանը կրակում է նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։