Բավ է պառակտվել
07-07-2017 18:51

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Թիլերսոնի հանդիպման մանրամասները

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Համբուրգում G20-ի շրջանակներում քննարկել են միջազգային և երկկողմ օրակարգի կարևորագույն հարցերը: Այդ մասին ասված է հուլիսի 7-ին ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ օրը և տևել են մոտ մեկ ժամ:
Հուլիսի 7-ին, ավելի վաղ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտից հայտնել էին, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կանցնի դռնփակ:
ԱՄՆ-ի պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը նախորդել է երկու երկրների նախագահների հանդիպմանը:
Ուրբաթ օրը Թիլերսոնը հանդիպումներ ունի նաև Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի և Մեքսիկայի արտգործնախարար Լուիս, Վիդեգարայ Կասոյի հետ:
Հիշեցնենք, որ G20 գագաթնաժողովն ընթանում է հուլիսի 7-ից 8-ը՝ գերմանական Համբուրգ քաղաքում: