Բավ է պառակտվել
13-04-2014 20:55

ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է "Մայդանի" դրածոներից դադարել պատերազմել ժողովրդի հետ

Մոսկվան պահանջում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահին տապալած "Մայդանի" դրածոներից դադարել պատերազմել սեփական ժողովրդի հետ և կատարել փետրվարի 21-ին ստանձնած պարտավորությունները, նշվում է Ռուսաստանի Արտգործնախարարության հաղորդագրության մեջ: 
"Պահանջում ենք Ուկրաինայի լեգիտիմ նախագահին տապալած "Մայդանի" դրածոներից անմիջապես վերջ տալ սեփական ժողովրդի հետ պատերազմին, և կատարել փետրվարի 21-ին ստանձնած բոլոր պարտավորությունները", - հաղորդել են կիրակի ՌԴ արտգործնախարարությունից: 
Փետրվարի 21-ին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները կարգավորման մասին համաձայնագիր են ստորագրել: Վերջինիս նախորդել են բանակցությունները, որոնցում մասնակցել են Եվրոխորհրդի ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի արտործնախարարները: 
Հաջորդ օրը Ուկրաինայում բողոքի ալիքի ներքո՝ առաջին հերթին կիևյան Մայդանում, պետհեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է տեղի ունեցել: