Բավ է պառակտվել
18-02-2015 16:07

Կանադայի պատժամիջոցները անպատասխան չեն մնա. ՌԴ ԱԳՆ

Կանադայի հաշվարկները պատժամիջոցների վերաբերյալ անպատասխան չեն մնա, այսպիսի գործողությունները հրահրում են Ուկրաինայում հետագա հակամարտությունը, հայտարարել է չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Կանադայի կառավարությունը չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Սև ցուցակը համալրվել է Ռուսաստանից և Ուկրաինայից 37 ֆիզիկական անձով, ինչպես նաև 17 ընկերություններով: Հայտարարության համաձայն՝ նոր պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան ապստամբների կողմից Ուկրաինայում վերջին շաբաթների ընթացքում կատարված գործողություններին: «Կանադայի հաշվարկները պատժամիջոցների վերաբերյալ, անշուշտ, անպատասխան չեն մնա: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Օտավայում կվերլուծեն Ուկրաինայում զինված հակամարտության շարունակությունը հրահրող իրենց գործողությունները, գիտակցում են Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների միջոցով գործադրվող ճնշման անհեռանկար լինելը», - նշված է Լուկաշևիչի մեկնաբանության մեջ, որի տեքստը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ «ռուս-կանադական հարաբերությունների ուղղության հետագա զարգացումը ամբողջությամբ կախված է Կանադայում պատասխանատվության և առողջ բանականության հաղթանակից»: Մարտ ամսից ի վեր արևմտյան երկրները արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել մի շարք ռուսաստանյան քաղաքական գործիչների, գործարարների, ինչպես նաև ընկերությունների դեմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: Վերջին այսպիսի միջոցները կիրառվել են դեկտեմբերին, ԱՄՆ նախագահի կողմից Ղրիմի տնտեսական շրջափակման մասին հայտարարելուց հետո, իսկ պատժամիջոցցների ցուցակում այդ ժամանակ հայտնվեցին Ղրիմից և Ուկրաինայի արևելքից մի շարք հայտնի գործիչներ: