08-02-2016 11:17

ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել միջոցներ ձեռնարկել հարաբերությունների կարգավորման համար

Անկարան գիտի, թե ինչ է պետք անել Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին ասել էՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը։ «Թուրքական կողմը հիանալի գիտի, թե ինչ պետք է անի ռուս-թուրքական հարաբերությունները նորմալ հունի բերելու համար։ Այն, ինչ մենք ասել ենք մի քանի շաբաթ առաջ, լիովին արդարացի է նաեւ այսօր։ Իրավիճակը լարելու, Ռուսաստանի դեմ հորինված հավակնություններ ներկայացնելու փոխարեն ավելի լավ է նայել հայելու մեջ եւ անել այն, ինչ անում են քաղաքակիրթ միջպետական հարաբերությունների շրջանակում։ Մեր դիրքորոշումը չի փոխվել»,- պարզաբանել է Մեշկովը։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայցուցիչ Թանժու Բիլղիչը հայտնել էր, որ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում հակազդել երկրի օդային սահմանը խախտելուն։