Բավ է պառակտվել
18-09-2015 09:21

Անելու ենք անհարժեշտը ԼՂ հակամարտությունը հանգուցալուծելու համար. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի բացման շրջանակումկայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակնկալվող առաջընթացների վերաբերյալ հարցի, նշել է, որ Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ «Մոսկվան այդ գործընթացի պատասխանատու մասնակից է։ Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ անելու ենք անհրաժեշտ ամեն ինչ՝ այդ հակամարտության հանգուցալուծումը հնարավորինս մոտեցնելու համար»,-ասել է նա։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում Մ.Զախարովան ընդգծել է, որ հարաբերություններն ակտիվ զարգանում են։ «Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության գործընկերն է ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական եւ այլ ոլորտներում։ Մեր երկրների միջեւ զարգանում է ակտիվ երկխոսություն բոլոր մակարդակներում. բարձրագույն եւ բարձր՝ նախարարների մակարդակից մինչեւ հումանիտար կապեր»,-ընդգծել է նա։ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ինտենսիվության աստիճանը պահպանվելու է և շարունակելու է զարգանալ։