08-07-2016 07:51

ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի հարցում ցանկացած երկրի կառուցողական դերը ողջունելի է

Այս կամ այն պետության կառուցողական դերը կարող է միայն ողջունվել, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն խոսքերը, որ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտության լուծմանը։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված գոյություն ունեն համապատասխան ձևաչափեր` ԵԱՀԿ Մինսկի խումբը, Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսությունը, բարձր մակարդակի հանդիպումները, որոնք տեղի են ունենում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Անկեղծ ասած` մենք կարծում ենք, որ դա բավարար է, և դա գործող մեխանիզմ է։ Այս կամ այն պետության ցանկացած կառուցողական դեր միայն ողջունելի է»,- ասաց Զախարովան։