Բավ է պառակտվել
26-03-2016 09:59

Թուրքիայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը ժամանակավոր բնույթ է կրում.ՌԴ ԱԳՆ

Թուրքիայի և Ռուսաստանի միջև կոնֆլիկտը ժամանակավոր բնույթ է կրում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա նաեւ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցություններում Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների հարցը չի բարձրացվել:

Բացի այդ, Զախարովան ընդգծել է, որ Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելով՝ Ռուսաստանը չի միջամտել այդ երկրի քաղաքացիական պատերազմին: