Բավ է պառակտվել
27-03-2015 17:14

ՀՀ ԱԳՆ խորհուրդ է տալիս Թուրքիային հեռու մնալ ԼՂ հիմնահարցից

Միջազգային հանրությունը և Հայաստանը բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է կատարվի առանց նախապայմանների: Այդ մասին հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ով մեկնաբանեց Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը: Նրա խոսքով՝ հենց այդ սկզբունքի հիման վրա 2008 թվականին Թուրքիայի հետ սկիզբ առավ բանակցային գործընթացը: Ինչպես նշեց Բալայանը, հասկանալով դա, կողմերը վարում էին գրծընթացը և համաձայնությունների էին գալիս: Նա նշեց, որ թուրք գործընկերների հետ շփման ընթացքում հայկական կողմը մշտապես հայտարարում էր, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Ցեղասպանության փաստը կամ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, Բալայանի խոսքով, եթե Թուրքիան ցանկանում է վերջինիս կարգավորման շուրջ օգնություն ցուցաբերել, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը խորհուրդ տվեց Թուրքիայի հնարավորինս հեռու մնալ այդ գործընթացից: