27-04-2015 13:37

ՀՀ ԱԳՆ-ը Թուրքիային կարգի է հրավիրել

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ խորհուրդ է տվել Թուրքիային անդրադառնալ Հայոց Ցեղասպանության հարցին և գուցե գլխի ընկնել:Նա նշել է, որ վերջերս Թուրքիան քննադատում է բոլորին, քննադատում է Հռոմի պապին, 28 երկիր ներկայացնող Եվրախորհրդարանին, քննադատում է Ֆրանսիային, Ռուսաստանին, Գերմանիային, Ավստրիային, այլ երկրների միայն նրա համար, որ այն չի հասկանում միջազգային հանրության լեզուն: Իր հերթին Բելգիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Բրյուսելը երկար տարիների ընթացքում կոչ է անում Հայաստանին և Թուրքիային համատեղ աշխատանք անցկացնել: Բելգիան դիմել է Թուրքիայի իշխանություններին Հայոց Ցեղասպանության հարցով համատեղ նախաձեռնություններով հանդես գալ: «Ես կցանկանայի հիշեցնել, որ ԵԽԽՎ-ում մենք ցուցահանդես ենք բացել, և կազմակերպության նախագահը մասնակցում էր ոգեկոչման միջոցառումներին: Ես նաև պարտք համարեցի այցելել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, որպեսզի նաև մեր խորհրդարանի՝ Սենատի կողմից մեր աջքկցությունը հայտնենք հայ ժողովրդին», - նշել է Դիդյե Ռեյնդերսը: Նա նաև հաղորդել է, որ մայիսի 19-ին Բելգիայում ԵՄ-ի շրջանակներում նախարարական ժողով տեղի կունենա, որի ժամանակ կբարձրաձայնվեն ռասիզմի և այլտատյատության վերաբերյալ մի շարք հարցեր: Նրա խոսքով՝ տվյալ թեմայով ԵԽԽՎ քննարկումներ է նախաձեռնել: «Ես կցանկանայի, որպեսզի Բելգիան համապատասխան գիտակցություն մշակելու համար միջոցառումներ նախաձեռնի: Անհրաժեշտ է կազմակերպել միջազգային համաժողովներ, ինչպես նաև մոտեցնել միմյանց տարբեր իրավիճակների հետ կապված մոտեցումներ և հայացքներ», - ասել է Դիդյե Ռեյնդերսը: