Բավ է պառակտվել
16-02-2015 14:28

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Լիբիայում քրիստոնյաների սպանությունը

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հանդես է եկել Լիբիայում եգիպտացի քրիստոնյաների սպանության կապակցությամբ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ից, Բալայանը նշել է. «Խստորեն դատապարտում ենք Լիբիայում ահաբեկիչների կողմից կատարված անմարդկային հանցագործությունը, որի հետևանքով բարբարոսաբար սպանվել է 21 քրիստոնյա: Մեր ցավակցությունն ու զորկցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին»: