Բավ է պառակտվել
22-12-2015 12:39

Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ-ի և ՌԴ-ի արտգործնախարարությունների միջև

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում նախօրեին կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը:
Կողմերը քննարկել են միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է հայտնվել միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության, փաստաթղթերի համահեղինակման առնչությամբ։
Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատել են որպես կարևոր միջոցառում՝ դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով և ընդգծել են շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։