Բավ է պառակտվել
03-03-2015 15:12

Ադրբեջանը կրկին ցույց տվեց համանախագահների կոչերի հանդեպ իր վերաբերմունքը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը կրկին ցույց տվեց համանախագահների կոչերի հանդեպ իր վերաբերմունքը, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես նա կմեկնաբանի իրավիճակի սրումը սահմանագծին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ինչպես նշել է նախարարը, վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքների հետևանքով կրկին լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջան - Արցախ շփման գծում, որը հանգեցրել է մարդկային զոհերի։ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան վերջին այցելության արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ նշել էին, որ նախագահները համաձայնել են քննարկել զինադադարի ամրապնդմանն ուղղված եռանախագահների առաջարկները։ Վերոհիշյալ սադրանքներով Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների հանդեպ, ասել է ԱԳ նախարարը։