04-04-2015 09:48

Նիդերլանդների իշխանությունները մեկնաբանել են «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը

Նիդերլանդների ԱԳՆ ղեկավար Բերթ Քունդերսը, մեկնաբանելով երկրի պատգամավոր Փիթեր Օմցիգթի հարցը, հայտարարեց, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները իրավական առումով Նիդերլանդների կառավարությանը չեն վերաբերվում: Անելով իր հարցադրումը՝ պատգամավորը նկատել էր, որ Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչում է աշխարհի գիտնականների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաև Ցեղասպանությունը հետազոտողների միջազգային ասոցիացիան: Քունդերսը մեկնաբանեց այն հարցը, թե ինչպիսի կարծիքի է Նիդերլանդների կառավարությունը Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյաների Ցեղասպանության մասին: «Տվյալ հարցում գիտնակաների ճնշող մեծամասնությունը միակարծիք է: Այսպես թե այնպես Կառավարության կարծիքը տվյալ եզրույթի գործածման վերաբերյալ այս պահին ազդեցություն չի գործի ապագայում ընդունման անհրաժեշտության և երկու երկրների կողմից դրա գիտակցման վրա», - ասաց նա: