Բավ է պառակտվել
04-04-2016 08:34

Կանադայի ԱԳՆ-ն հակամարտության կողմերին կոչ է անում զուսպ լինել

Կանադան Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն դրսեւորել եւ անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին։ Այդ մասին ասվում է Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնի հայտարարության մեջ։ «Կանադան անհանգիստ է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ շփման գծում բռնության վերջին սրումից։ Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսեւորել, անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ ակտիվորեն վերսկսել երկխոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- ասել է նա։ Դիոնն ընդգծել է, թե Կանադան հակամարտության կարգավորման այլընտրանք չի տեսնում, քան խաղաղ բանակցությունները։