Բավ է պառակտվել
27-01-2015 12:22

Իրանը պատրաստ է շարունակել ՀՀ-ի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը լավ հնարավորություն է ստեղծում զարգացնելու հարաբերությունները Իրանի և Հայաստանի միջև: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի հրավերով երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նրա խոսքով, Իրանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ըստ Իրանի արտգործնախարարի, գոյություն ունի նաև Իրան-Հայաստան-Ռուսաստան եռակողմ համագործակցություն, որը վերաբերում է կոմունիկացիաներին, պատրաստ են այդ ոլորտում էլ շարունակել համագործակցությունը: Իրանցի նախարարն ասաց, որ իրենք օգտագործում են բոլոր հնարավորությունները Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար, իսկ ԵՏՄ-ն այդ հնարավորություններից մեկն է:  Պատասխանելով իրանցի լրագրողի հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո սահմանային սակագները որոշակի մտահոգություն են առաջացրել, ի՞նչ ծրագրեր ունի ՀՀ կառավարությունը, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը նոր է դարձել ԵՏՄ անդամ: Ըստ նրա, ԵՏՄ-ին անդամակցությունը դրական կանդրադառնա ոչ միայն ԵՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման վրա, այլ նաև հարևան երկրների, որոնց հետ Հայաստանն ունեցել է հարաբերություններ. «Լավ հեռանկար է հարաբերություններն ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու համար»: