Բավ է պառակտվել
09-03-2016 10:23

Հայաստանը չի կարող «հիանալ», որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից. Նալբանդյան

Հայաստանը կշարունակի Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում: Այս մասին  նշել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է ռազմական ծախսերը: Մենք ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, ռազմական՝ այդ թվում նաև ռազմատեխնիկական շատ սերտ համագործակցություն: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք գնում ենք զենք առաջին հերթին մեր ռազմավարական գործընկերոջից, մենք հետագայում էլ շարունակելու ենք սերտ համագործակցել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում»,- հայտարարել է Նալբանդյանը: Նալբանդյանը նաև նշել է, որ որպես զենքի խոշորագույն արտադրող բնական է, որ Ռուսաստանը զենք է վաճառում տարբեր երկրների, սակայն Հայաստանը չի կարող «հիանալ», որ Ադրբեջանը զենք է գնում և սպառնում նոր պատերազմ սկսել: «Մեզ չի կարող դուր գալ, որ Հայաստանի հետ հարաբերությունների համար՝ այդ թվում նաև ՀԱՊԿ շրջանակներում, մեծ ջանքեր գործադրող մեր դաշնակցից զենք է գնվում», - հայտարարել է Նալբանդյանը: