Բավ է պառակտվել
10-08-2016 16:32

Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում. ՀՀ ԱԳՆ

Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին  նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները:

«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է հեռու մնալ կարգավորումից»,- նշել է Բալայանը եւ հավելել. «Չավուշօղլուի նախորդը եւս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր դարձել, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել էր, թե Կովկասում անվտանգության վրա ազդող Ղարաբաղի խնդիր գոյություն ունի։ «Այդ թեմայի հետ կապված Ռուսաստանը նախաձեռնություն է իրականացնում ու կարեւոր հանդիպումներ են տեղի ունեցել։ Երբ նայում ենք Ռուսաստանի առաջարկներին, նմանություն ենք տեսնում Հայաստանին ուղղված մեր առաջարկների հետ։ Մենք էլ Ղարաբաղի հարցում մեր հնարավորությունների չափ կանենք»,–ասել էր Մեւլութ Չավուշօղլուն։