Բավ է պառակտվել
04-08-2016 13:13

Ղարաբաղի մասին Սերժ Սարգսյանի խոսքը ծայրաստիճան հստակ էր.ՀՀ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը.

«Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու: Երկրորդը ՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»,- հիշեցրել է փոխնախարարը: Այն հարցին, արդյոք հայկական կողմի վրա որեւէ ճնշում է գործադրվում, Քոչարյանը պատասխանել է«Ցանկացած բանակցային գործընթացում միջնորդները կողմերից որոշակի զիջումներ են պահանջում, որպեսզի մոտեցնեն նրանց մոտեցումները: Սա շատ բնական է ցանկացած բանակցություններում: Բայց ես դա ճնշում չէի անվանի»: