Բավ է պառակտվել
05-07-2017 15:26

Ալխանլու գյուղի զոհերի լուսանկարների հրապարակումը ապացուցում է Ադրբեջանական քարոզչության ցինիզմը. ՀՀ ԱԳՆ

Բաքվի սադրանքի զոհերի լուսանկարների հրապարակումն ապացուցում է Ադրբեջանի քարոզչական մեքենայի ցինիկ և անմարդկային բնույթը, այս մասին իր Twitter-յան էջում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նախօրեին, հակառակորդը Ալխանլու գյուղում տեղեկայված կրակակետից «ՏՌ-107» տիպի համազարկային հրթիռային կայանքից կրակ է բացել հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուղղությամբ: ադրբեջանն, ինչպես միշտ կրակակետը տեղակայել է բնակավայրում՝ բնակչությանը օգտագործելով իբրև կենդանի վահան:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու նպատակով ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում կրակակետը լռեցվել է: Հավաստի աղբյուրների տրամադրած տվյալների համաձայն, հակառակորդը կորուստներ է կրել:
Արցախի ՊՆ-ն հայտարարել է, որ կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
«Հետագա սադրանքներն ու զոհերը բացառելու համար Բաքուն պետք է համաձյնի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնագրերը»,- գրել է Բալայանը:
Պատահարները հետաքննելու, առաջնագծում առկա իրավիճակը դիտարկելու և փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել 2016 թվականին՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին: