Բավ է պառակտվել
22-04-2016 14:28

ՀՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումն անընդունելի է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը լավ հնարավորություն էր՝ շարունակելու բանակցությունները կարգավորման շուրջ, Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այսօրվա քննարկումների կարևորագույն մասը նվիրել ենք Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ապրիլի սկզբին նախաձեռնած հարձակումներին: Ադրբեջանի արկածախնդրությունը լրջագույն վնաս է հասցրել բանակցային գործընթացին: Ռուսաստանի և համանախագահող այլ երկրների հետ մենք փորձում ենք, հաղթահարելով Բաքվի կողմից շարունակաբար ստեղծվող խոչընդոտները, վերահաստատելով 1994-1995-թթ համաձայնագրերով հաստատված հրադադարը, համապատասխան պայմաններ ապահովել՝ կարգավորման գործընթացը բնականոն հուն վերադարձնելու համար»,- ասաց Է. Նալբանդյանը և շարունակեց,որ համակարծիք են, որ ուժի կիրառումն անընդունելի է և բանկցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի. «Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել»: