Բավ է պառակտվել
28-11-2014 17:36

Հայ-չինական քաղաքական խորհրդակցություններ Պեկինում

Նոյեմբերի 27-ին Պեկինում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, չինական կողմից` Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Չընգ Կուոփինգը: Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից քննարկվեցին քաղաքական, առևտրատնտեսական, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում առկա փոխգործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Նույն օրը խորհրդակցությունների մասնակիցներին ընդունեց Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին: Կողմերը մտքեր փոխանակեցին հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ: Պեկին կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ նաև Չինաստանի առևտրի փոխնախարար Վանգ Շոուվընի հետ: Քննարկվեց երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: