27-11-2014 14:40

ՀՀ-ի և Բելառուսի ԱԳՆ-ները միջգերատեսչական խորհրդատվություններ են անցկացրել

Մինսկում, նոյեմբերի 26-ին կայացան հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի եւ Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչի մասնակցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվեցին հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին եւ հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցության եւ միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները: Պատշաճ ուշադրություն դարձվեց ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ:Կողմերն ընդգծեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը: