Բավ է պառակտվել
08-12-2014 13:30

Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ չի կայացել ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում

ԵԱՀՄ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ափսոսանք է հայտնել, որ Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակներում տեղի չի ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում: Այս մասին համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ցավում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները այդպես էլ չկարողացան հանդիպել ԵԱՀԿ արտգործնախարարների կոմիտեի նիստի շրջանակներում: Երկխոսությունը խաղաղ կարգավորման գործընթացի բաղկացուցիչ մասն է»,- գրել է ամերիկացի դիվանագետը: