05-09-2015 10:01

Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի արկածախնդիր գործելաոճը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով այս հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Արցախի միջև շփման գծում իրադրության սրումը: «Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով։ Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, զգալի նյութական վնաս է հասցվում», հավելել է խոսնակը։