Բավ է պառակտվել
05-04-2016 17:13

Մենք իրականացնում ենք բոլոր քայլերը՝ կրակը, թշնամանքը դադարեցնելու համար

Եվրամիությունն անում է ամեն ինչ՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում ընթացող մարտերը դադարեցնելու ուղղությամբ։ Այս մասին հավաստիացրեց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Մենք իրականացնում ենք բոլոր հնարավոր քայլերը կրակը, թշնամանքը դադարեցնելու համար ու արդյունավետ խաղաղ գործընթաց մեկնարկենք, սա է առաջնահերթությունը նաև ԵՄ-ի համար»,- նշեց դեսպանը։