17-06-2014 20:12

ՕԵԿ-ն ու ԵԽԽՎ համազեկուցողները քննարկել են ՀՀ արտաքին քաղաքական հարցեր

Այսօր լրագրողների հետ զրույցում ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խոսելով ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպման մասին, նշեց, կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ՀՀ-ի՝ ՄՄ և ԵՄ կողմնորոշումից, սահմանի փակումից և ԼՂ հիմնախնդրից: «Մենք շեշտը դրեցինք, որ ԼՂՀ հարցում ռազմական ուժի կիրառման էսկալացիա է գնում, գնալով ավելի ու ավելի հաճախ են դառնում դիպուկահարների կրակոցները, նաև դիվերսիոն գործողությունները, որի արդյունքում զոհվում են զինվորներ, և այս տեսանկյունից միջազգային հանրության համապատասխան արձագանք ենք ակնկալում»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը, ապա Մհեր Շահգելդյանը նշեց, որ իրենք ներկայացրել են, որ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը ելնում է մեր ազգային շահերից և ազգային գերակայությունից։ «Եվ որ մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով՝ պաշտպանելով մեր ազգային գերակա շահերը»,-ասաց նա։