Բավ է պառակտվել
16-02-2015 11:31

Մենք սպասում ենք լուրջ բանակցությունների Ալիևի հետ.Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են լուրջ բանակցությունների Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ միջնորդները լուրջ բանակցություններ են ակնկալում Ադրբեջանում, որոնք ուղղված կլինեն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: «Բոլորը կարող են օգուտ քաղել»,-գրել է Ուորլիքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը ԼՂ հակամարտության տարածաշրջան: Փետրվարի 17-ին նրանք կուղեւորվեն Երեւան, այնուհետեւ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: