Բավ է պառակտվել
20-06-2016 11:24

Ալիև–Սարգսյան հանդիպումը կմոտեցնի Ղարաբաղի հարցով համաձայնությանը.Ուորլիք

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը պայմաններ կստեղծի ղարաբաղյան հակամարտության շրջանակային համաձայնության աշխատանքի համար։ Այս մասին Թվիթերում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը,

«Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի այսօրվա հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության կառուցմանը եւ պայմաններ կստեղծի ղարաբաղյան հակամարտության շրջանակային համաձայնության աշխատանքի համար»,– գրել է Ուորլիքը։

Հիեցնենենք, որ հունիսի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ հետո տեղի կունենա Ղարաբաղի հարցով եռակողմ հանդիպում։