Բավ է պառակտվել
18-05-2016 10:51

ԵԱՀԿ-ի ՄԽ-ը ոգեշնչված է Ղարաբաղի հարցով Վիեննայի հանդիպման արդյունքներով

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ոգեշնչված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպմամբ: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Մենք չափազանց ոգեշնչված ենք երեկվա հանդիպումների արդյունքներով: Երկու նախագահն էլ պարտավորվել են պահպանել հրադադարի համաձայնագիրը, ակտիվացնել վստահության ամրապնդման կարեւոր միջոցները եկող ամսում, ինչը կարող է հանգեցնել համապարփակ կարգավորման», - ասել է Ուորլիքը: Նրա խոսքով, նախագահները քաղաքական կամք են դրսևորել` դուրս գալու ստատուս քվոյի շրջանայից և ընդունելու միջոցներ, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բնակչությանը: «ԱՄՆ-ը և  ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահները պատրաստ են այդ հարցում տրամադրել ցանկացած անհրաժեշտ աջակցությունը», - ասել է Ուորլիքը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: