Բավ է պառակտվել
06-02-2015 13:41

ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է ՀՀ ԱԳՆ-ի հավատարմությունը լարվածության թուլացմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջումնում են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հավատարմությունը լարվածության թուլացմանը: Այդ մասին իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նաև Մյունխենում համանախագահների հետ տեղի ունեցած Նալբանդյանի հանդիպման ժամանակ լուսանկար է տեղադրել: Հիշեցնենք, որ նախօրեին Մյունխենում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԽ ԵԱՀԿ համանախագահների հետ: Նալբանդյանը հրավիրել է համանախագահների ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրագործվող հրադադարի ռեժիմի շարունակական խախտման փաստին: