Բավ է պառակտվել
04-10-2016 16:11

ԵԱՀԿ ՄԽ-ն սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների համաձայնությանը` ԼՂ շուրջ հանդիպման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությանը` ղարաբաղյան հակամարտության շուրջ հաջորդ հանդիպում անցկացնելու համար, հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Ավելի վաղ Սարգսյանը և Ալիևը հանդիպել են մայիսի 16-ին Վիեննայում:

«Հույն ունենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպման անցկացմանը: Այս պահին հաջորդ հանդիպման վայրը և ամսաթիվը որոշված չեն», - ասել է Ուորլիքը:

Նրա խոսքով, հակամարտության կարգավորման համար համանախագահներն աշխատում են հակամարտության կողմերի հետ: «Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ժամանակ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները քննարկելու, ինչպես նաև հետագա քայլերը քննարկելու համար: Տարածաշրջան ամսվա վերջ սպասվող մեր այցի ժամանակ մենք նախատեսում են կողմերի հետ հանդիպումների անցկացում և հարցերի քննարկում», - ամփոփել է դիվանագետը: