Բավ է պառակտվել
14-05-2015 10:22

Վրաստանի և Մոլդովայի միջև սկանդալ է հասունանում

Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչի միջև կայացել է հեռախոսազրույց: Վրաստանի վարչապետը Մոլդովայի կառավարության ղեկավարից պահանջել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի այցն այդ երկիր չկայանա, և Մոլդովան չընդունի վերջինիս օգնությունը բարեփոխումների հարցում: Հայտնի է, որ նրանց միջև հեռախոսազրույցը անցել է լարված մթնոլորտում՝ Ղարիբաշվիլին սպառնացել է Գաբուրիչին, որ եթե Սաակաշվիլին հրավիրվի Մոլդովա՝ որպես բարեփոխումների հարցով խորհրդական, ապա այդ քայլը բացասաբար կազդի վրաց-մոլդովական հարաբերությունների վրա: