Բավ է պառակտվել
29-06-2018 14:27

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատվել- Պուտին

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է հաստատվել: Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված իր պաշտոնական ուղերձում նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստանի նախագահն իր ուղերձում ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ակտիվորեն զարգանում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցությունը: «Ձեր հանդիպումները բարի ավանդույթ են դարձել: Դրանցում մասնակցող կենտրոնական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, գործարարները, փորձագետները փոխանակվում են փորձով, կառուցողական քննարկումներ են ծավալում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ: Ռուսաստանին եւ Հայաստանին բարեկամության եւ գործընկերության սերտ կապեր են կապում»,- ասել է Պուտինը:

Երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում, ըստ նրա, կարեւոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում: «Համոզված եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ առաջարկել, որոնք կնպաստեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,- նշել է ՌԴ նախագահը: