Բավ է պառակտվել
10-06-2014 14:32

Հայաստանում պետք է և խոսքը, և խիղճը, և մարդը ազատ լինեն.Մ.Տեր-Գուլանյան

«Չկա վերադարձի ճանապարհ, Հայաստանն ազատ և անկախ պետություն է: Հայաստանում պետք է և խոսքը, և խիղճը, և մարդը ազատ լինեն: Սրանք նվաճված են, մենք պիտի պահպանենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն հայտնեց Գրող Մերուժան Տեր-Գուլանյանը: Ըստ բանախոսի՝ անկախ նրանից թե Եվրասիական տնտեսական միության մեջ մտնող պետություններն իրենց ներսում ինչ են անում, մենք պիտի օգնենք, թիկունք կանգնենք մեր երկրի նախագահին ու պահպանենք ձեռք բերածը: «Հասկանում եմ մեր երկրի նախագահին, երբ Աստանայում չպատասխանեց Նազարբաևին: Շատ դժվար է մեր երկրի նախագահին շփոթեցնել: Նրա միտքն այդպիսին է, որ հեշտ չէ դա անել: Եթե ինքը չպատասխանեց, ուրեմն այդ րոպեին ինչ-որ բան էր մտածում»,- նշեց նա հավելելով, որ եթե մենք մտնում ենք այդ կառույցի մեջ, չի նշանակում, որ Նազարբաևի «առաջարկած սուրճը պիտի խմենք: Ուզում է, թող ինքն էլ խմի»: Ասուլիսի ընթացքում անրադարձ եղավ նաև սահմանային տիրող լարվածությանը, ըստ գրողի, բանակը մեր երկրի մի մասն է, բանակում էլ կարող են միջադեպեր լինել: «Զոհը թշնամու գնդակից ենք ունենում, ուրեմն մենք էլ պիտի խփենք: Հատակապես Նախիջևանի դեպքը, ուղղակի ինձ ցնցեց»,- ասաց նա: