Բավ է պառակտվել
18-04-2016 10:42

Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Արամ Դանիելյանը

Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի թեկնածու Արամ Դանիելյանը: Նա ստացել է 12 510 ձայն (50,3 տոկոս): Նրա հիմնական մրցակից, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թեկնածու, "Սասուն" ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն ստացել է 10 267 ձայն (42 տոկոս), իսկ "Հայկական վերածնունդի" թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն (5 տոկոս): Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 813 է:

Ընտրողների ընդհանուր թիվը քվեարկության օրը կազմել է 44 հազար 338, որից գրանցվել ու ընտրություններին մասնակցել է 24 հազար 861-ը՝ ըստ ստորագրությունների: Այսինքն մասնակցությունը կազմել է 56 տոկոս: