Բավ է պառակտվել
10-10-2016 12:49

Գյումրիի քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը

Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 10-ին գումարվեց քաղաքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Нիստի ընթացքում կայացած փակ քվերակության արդյունքում քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը: Անդրանիկ նիստին ավագանու 33 անդամներից ներկա էին 17-ը` բոլորը «Բալասանյան դաշինքից»:
Ավագանու անդամության շեմը հաղթահարած մյուս երեք կուսակցությունների ներկայացուցիչները` Բարգավաճ Հայաստան, Հայկական վերածնունդ և ԳԱԼԱ, ներկա չէին նիստին` ի նշան բողոքի:
Այդուհանդերձ, ավագանու 17 անդամների մասնակցությունը բավարար է քվորում ապահովելու համար, և նիստը համարվեց կայացած: Նորընտիր քաղաքապետին հանձնվեց քաղաքի խորհրդանշական բանալին և Գյումրիի զինանշանը պատկերող լանջաշղթան, ապա տեղի ունեցավ երդմնակալության արարողությունը: