23-06-2014 10:13

Օլանդը, Պուտինը և Մերկելը քննարկել են Ուկրաինայի ներքաղաքական վիճակը

Կայացել է հերթական եռակողմ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջեւ, որի ընթացքում շարունակվել է կարծիքների փոխանակությունն Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման եղանակների վերաբերյալ:

Օլանդն ու Մերկելը կոչ են արել կոնֆլիկտի բոլոր կողմերին վերջ տալ ռազմական գործողություններին եւ խնդրել են Ռուսաստանի նախագահից աջակցել Ուկրաինայի ղեկավարության եւ երկրի արեւելքում ապստամբների միջեւ բանակցությունների վերականգնմանը:

Ռուսաստանի նախագահի կայքում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ «Պուտինն ընդհանուր առմամբ պաշտպանել է Պորոշենկոյի որոշումը խաղաղ կարգավորման ծրագիր իրականացնել: Սակայն Ուկրաինայի ղեկավարի մտադրությունները պետք է ամրագրվեն կրակի իրական դադարեցմամբ»: