Բավ է պառակտվել
10-09-2014 19:00

Անգելա Մերկելը ՌԴ նոր պատժամիջոցները անհապաղ է համարում

ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցների անհապաղ կիրառումը:
Նա նշել է, թե ներկա իրավիճակից ելնելով՝ իրենք հանդես են գալիս այդ պատժամիջոցների ցուցակը հրապարակելու նախաձեռնությամբ:՛՛ Հուսով եմ՝ այս հարցը հընթացս կլուծվի՛՛, - հայտարարել է Մերկելը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ պատժամիջոցը կարելի է չեղարկել, եթե Ուկրաինայի արեւելքում հրադադարի մասին համաձայնության բոլոր 12 կետերը իրականացվեն: Պատժամիջոցները ինքնանպատակ չեն, այլ «սահմանվում են միայն այն դեպքերում, երբ այլ ելք չկա», - dpa-ն մեջբերում է գերմանական կառավարության ղեկավարի խոսքերը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը: