Բավ է պառակտվել
17-02-2016 10:42

Մերկելը հայտարարել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու պատրաստականության մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստ է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հանդեպ կիրառած պատժամիջոցները, սակայն  դրա համար հիմքեր չի տեսնում: 
Մերկելը նշել է, որ չեղյալ կհայտարարեր պատժամիջոցները «ավելի շուտ այսօր, քան վաղը», սակայն կարծում է , որ նման որոշումները պետք է «հիմնված լինեն փաստերի վրա»,- փոխանցել է Քրիստոնեա-դեմոկրատական միությունում առկա աղբյուրը;
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները չեն պատրաստվում խնդրել Արևմուտքից վերացնել պատժամիջոցները: